Tuesday, 14 05 2024
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա

ԲՀԿ-ական մանևրներ

Կապանում ոչ իշխանական եռյակի հանրահավաքում ելույթ ունեցած ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ թեև ընտրություններ մոտ ապագայում չկան, սակայն դրանք կարելի է պարտադրել: «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ ասել է, որ արտահերթ ընտրություն պարտադրելու հարց օրակարգում չկա, սակայն տեսականում դա չի բացառվում:

Ընդհանրապես, տեսականում չի բացառվում ոչինչ, նույնիսկ այն, որ մինչև ընտրություններ պարտադրելը Սերժ Սարգսյանը գնա արտահերթ ընտրությունների: Վերջիվերջո, մի անգամ Սերժ Սարգսյանն առաջ անցավ ոչ իշխանական ուժերից և կառավարության հրաժարականի պահանջի հանրահավաքային, շուրջօրյա հանրահավաքային ներկայացումից առաջ կառավարությանը պաշտոնանկ արեց: Այնպես որ` «տեսականում չի բացառվում» արտահայտությունը քաղաքականության մեջ, ըստ էության, ոչինչ չասող, ոչ-ին հավասարազոր արտահայտություն է, որի նպատակը ընդամենը այն է, որ մեղմվի Վարդան Օսկանյանի կարծիքի հերքումը:

Նախկինում ԲՀԿ-ում Օսկանյանի կարծիքը հերքվում էր «դա նրա անձնական կարծիքն է» ձևակերպումով: Վարդան Օսկանյանը մշտապես հանդես էր գալիս ԲՀԿ-ի դիրքորոշումից առավել արմատական հայտարարություններով, և նրա հայտարարությունները բացատրվում էին «անձնական կարծիքով», ինչն իհարկե բավական ծիծաղելի իրավիճակ էր ստեղծում: Ներկայումս, ըստ երևույթին, որոշվել է այլ, առավել չեզոք տարբերակի կիրառումը՝ օրակարգում չկա, բայց տեսականում չի բացառվում:

Այստեղ հետաքրքրական է այն, որ փաստորեն շարունակվում է ԲՀԿ-ում Վարդան Օսկանյանի, այսպես ասած, առավել կոշտ գծի և կուսակցական մեղմասացության դրսևորումը: Ի՞նչ է սա` գիտակցված մարտավարությո՞ւն, որի շնորհիվ ԲՀԿ-ն փորձում է արդյունավետորեն մանևրել հասարակության և իշխանությունների միջև, թե՞ այնուհանդերձ գործ ունենք ԲՀԿ-ում որոշակի կղզյակի հետ, որ ներկայացնում է Վարդան Օսկանյանն իր արմատական ձևակերպումներով և դիրքորոշումներով, իր արմատական հարցադրումներով:

Այդ դեպքում բնականաբար հարց կառաջանա, թե ինչո՞ւ Օսկանյանին չեն սանձում, չեն ստիպում ավելի ներդաշնակ լինել կուսակցական գծին կամ չեն ցույց տալիս կուսակցության դուռը: Կնշանակի, որ ամեն ինչ կամ իսկապես պայմանավորված մարտավարություն է, կամ էլ պարզապես խնդիրը ոչ միայն ԲՀԿ-ում կղզյակի գոյությունն է, այլ ընդհանրապես ընդհանուր կառավարման խնդիրը: Այսինքն` կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ունի Վարդան Օսկանյանի գիծը պաշտոնական չդարձնելու կարողություն և ուժ, սակայն չունի Վարդան Օսկանյանի գծի գոյությունն արգելելու կարողություն: Կամ էլ բացառել պետք չէ մի երրորդ տարբերակի առկայություն` այն տեսքով, որ Ծառուկյանն Օսկանյանի հետ ոչ թե պայմանավորվում է, այլ պարզապես իր ինչ-ինչ անձնական շահերից ու նկատառումներից ելնելով չի ընդդիմանում իրերի այդ դասավորությանը:

Այստեղ Օսկանյանի գործոնի մասին խոսելիս գրեթե ոչ ոք չի կասկածում, որ նախկին արտգործնախարարն ինքնուրույն քաղաքական գործոն չէ և հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի ստվերը ներքաղաքական դաշտում: Ամենևին բացառել պետք չէ, որ Գագիկ Ծառուկյանը պարզապես չի ցանկանում կոնֆլիկտի մեջ մտնել Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ կուսակցությունն, ըստ էության ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ և չնայած իշխանությունից հեռանալուց հետո Քոչարյանի ազդեցությունը ԲՀԿ-ում իրապես նվազել է, այնուամենայնիվ լրիվ չեզոքացված չէ: Այլ կերպ ասած` հերթական անգամ, ըստ էության, դրսևորվեց ԲՀԿ-ում, այսպես ասած, միատարրության բացակայությունը:

Միատարրությունն, իհարկե, կուսակցական կյանքի, այսպես ասած, թերկայացած պատկերացում է, որովհետև իրական, կայացած քաղաքական համակարգերում միատարր կուսակցություններ հենց չկան: Սակայն տվյալ պարագայում խնդիրը ոչ թե, այսպես ասած, ֆրակցիոն կուսակցական կառուցվածքի, ոչ թե մարտավարական տարբերությունների և տարակարծությունների մասին է, այլ առավել առանցքային մի խնդրի՝ իշխանությունների հետ համագործակցության, որի հիմքում գաղափարական շահ չկա, անձնական և բիզնես շահեր են: Եվ եթե կուսակցության հիմքում խոշոր գործարարությունն է, ապա իշխանությունների հետ համագործակցության հարցում որոշիչ դերակատարում ունեցող անձնական և բիզնես շահերի ոչ միատարրությունը հանդիսանում է գերկարևոր նշանակություն ունեցող գործոն: Հենց սրանով էլ պայմանավորված է այն, որ ԲՀԿ-ն ամեն կերպ խուսափում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ բարձրացնելուց, որովհետև նման պահանջը բիզնես-կուսակցություններին արդեն զրկում է մանևրի հնարավորությունից, ինչը ԲՀԿ-ի դեպքում նշանակելու է անխուսափելի տրոհում:

ԲՀԿ-ն այս առումով ներկայումս հայտնվել է իսկապես դժվար կացության առաջ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջվում, միևնույն ժամանակ արդեն իսկ կառավարության հրաժարականի պահանջի հնչեցումից հետո նախագահի հրաժարականից բացի` այլ պահանջը կթվա տարօրինակ և անլուրջ: Թեև ԲՀԿ-ն հանդիսանում է ոչ իշխանական ուժերի առաջատարը և շարժիչ ուժը, այնուհանդերձ ակնհայտ է նաև ԲՀԿ-ի կախվածությունը ոչ իշխանական այս ֆորմատից, քանի որ այս ֆորմատն է, որ հնարավորություն է տալիս առավել արդյունավետ մանևրել կոշտ գծի և մեղմասացության միջև, նվազագույնի հասցնելով ոչ միատարրության բացասական էֆեկտը: Որովհետև զուտ կուսակցական շրջանակում մանևրելը ԲՀԿ-ի համար վաղուց արդեն էֆեկտիվ չէ:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում