Աֆղանստանի նոր կառավարությունն այսօր կստորագրի փաստաթուղթ, որը ամերիկյան զորքերի կրճատված զորակազմին թույլ կտա երկրում մնալ 2014 թվականից հետո: Այս մասին հայտնում է BBC-ն:
Անվտանգության մասին երկկողմ համաձայնագիրը կստորագրվի Աֆղանստանի նոր նախագահ Աշրաֆ Գանիի օգնական, ավագ նախարարի կողմից:
Նախագահի պաշտոնում Գանիի նախորդը՝ Համիդ Քարզայը, հրաժարվել էր ստորագրել այդ համաձայնագիրը:
ՆԱՏՕ-ի զորակազմի մեծ մասը կլքի Աֆղանստանը այս տարվա վերջին. երկրում կմնան 9800 ամերիկացի զինվորականներ:









































