Եգիպտոսի պետական անվտանգության աշխատակիցները վնասազերծել են երկրում առաջին ահաբեկչական ցանցը` կապված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Ուժայիններին հաջողվել է ձերբակալել այդ միջուկի 8 ակտիվիստների, գրում է ITAR-TASS-ը:
Հետախուզությունների ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել են մեծ գումարներ, որոնք, ըստ իրավապահների, գրոհայինները ստացել են արտասահմանից: Հարցաքննության ժամանակ պարզ է դարձել, որ այդ միջոցները պետք է ծախսվեին Եգիպտոսի տարբեր գավառներում ահաբեկչություններ իրականացնելու, ինչպես նաև բանակի և ոստիկանության նկատմամբ հետախուզությունների վրա:
Խմբավորման ղեկավարը, որի անունը չի նշվում, ծագումով Անդրկովկասից է` Շարկիա գավառի վարչական կենտրոնից: Նրան ձերբակալել են Կահիրեի օդանավակայանում, Թուրքիա թռչելուց առաջ:
Մեկ այլ ակտիվիստի ձերբակալել են Ալեքսանդրիայի օդանավակայանում, կրկին Թուրքիա թռիչքից առաջ:








































