Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարը խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչի շրջանակներում կայանալիք «Ռեալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի մասին:
«Մեզ, իհարկե, հետաքրքիր խաղեր են սպասվում: Կարող եմ վստահ ասել, որ թիմերի թե´ ֆուտբոլիստները, թե´ ղեկավարները և թե´ մարզիչները կցանկանային հանդիպել միմյանց ոչ այս, այլ հաջորդ փուլերում, սակայն վիճակահանությունը մնում է վիճակահանություն: Այս խաղը հատուկ է հատկապես երկրպագուների համար, որոնք նորից կտեսնեն Ռոնալուին «Օլդ Թրաֆորդ»-ում»,- ասել է Վան դեր Սարը:









































