2013թ. հունվարին Ռուսաստանի «Առաջին ալիք»-ի եթե կվերադառնա «Գուշակի՛ր մեղեդին» հաղորդումը` տեղեկացնում է «Շոուբիզը»:
Հաղորդման յոթ թողարկումները ցուցադրվելու են ամանորյա տոների առաջին օրերին:
Հաղորդման նոր թողարկումները վարելու է Վալդիս Պելշը՝ «Գուշակի՛ր մեղեդին» հաղորդման անփոխարինելի հաղորդավարը: Տոնական թողարկման հյուրերը կլինեն շոու բիզնեսի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Դմիտրի Շեպելևը, Գենադի Մալախովը և «Բուրանյան տատիկները»:
Վալդիս Պելշը նշել է, որ դեռևս խոսք չի գնում «հաղորդման հաղթական վերադարձի» մասին: Միաժամանակ նա չի բացառել, որ հեռուստաալիքի ղեկավարությունը կարող է վերադարձնել այն եթերային զամբյուղ:
«Գուշակի՛ր մեղեդին» հաղորդումը 1995-1999, 2003-2005թթ. ցուցադրվել է Ռուսաստանի «Առաջին ալիք»-ով:








































