Այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտզալի 2011/2012 մրցաշրջանի առաջնության մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Ոսկե մեդալները և չեմպիոնական գավաթը հանձնվեցին Երեւանի «Շահումյան» թիմի ֆուտբոլիստներին: Արծաթե մեդալներին արժանացան Հրազդանի «Հրազդան», իսկ բրոնզե մեդալներին՝ Գյումրիի «Գյումրի» թիմերի ֆուտբոլիստները:
Առաջնության լավագույն ռմբարկուի մրցանակ՝ խաղակոշիկը հանձնվեց «Հրազդան» թիմի ֆուտբոլիստ Վահան Սարգսյանին: Լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հանձնվեց Երեւանի «Շահումյան» թիմի խաղացող Գրիգոր Կապուկրանյանին:






































