Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ու իր սաները չեն պատրաստվում հանձնվել «Շալկե»-ի դեմ խաղում պարտություն կրելուց հետո: Հիշեցնենք` Բունդեսլիգայի 6-րդ տուրի շրջանակներում կայացած հանդիպումն ավարտվել «Շալկե»-ի` 2:1 հաշվով հաղթանակով:
«Այժմ մեզ հաղթանակներն անհրաժեշտ են: Սաներս կցուցադրեն իրենց որակներն ու մենք կշտկենք իրավիճակը»,- Բունդեսլիգայի պաշտոնական կայքը մեջբերում է Կլոպի խոսքերը:
Հիշեցնենք` Գերմանիայի առաջնության 6 տուրերի արդյունքում դորտմունդցիները զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը` իրենց ակտիվում գրանցելով 7 միավոր:







































