Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում հոսպիտալացվել է նախագահի՝ մամուլի հարցերով խորհրդական, IRNA լրատվական գործակալության Ալի Աքբար Ջավանֆեքրը: Այս մասին հայտնել է նրա որդին՝ Մուհամմեդ Ջավանֆեքրը:
Վերջինս ընդգծել է, որ իր հայրը նախորդ տարի խնդիրներ է ունեցել սրտի հետ, իսկ վերջին շրջանում ուժեղ ցավեր է ունեցել նաև թիկունքում ու երիկամներում, ինչի համար էլ հոսպիտալացվել է: Ալի Աքբար Ջավանֆեքրը ոչ վաղ անցյալում ազատ էր արձակվել Էվին բանտից: Նա ձերբակալվել էր 2011 սեպտեմբերի 26-ին:
Նոյեմբերին Թեհրանի Քրեական դատարանը նրան դատապարտել էր վեց ամսվա ազատազրկման՝ իսլամական արժեքներին հակասող հոդվածներ հրապարակելու համար և ևս վեց ամիս՝ Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիին վիրավորելու համար:
Դրանից առաջ էլ դատարանը IRNA պետական լրատվական գործակալության ղեկավար Ալի Աքբար Ջավանֆեքրին եեերրրեք տարով արգելել էր զբաղվել պետական ու մասնավոր ԶԼՄ-ներին առնչվող գործունեությամբ: Ջավանֆեքրն արդարացվել է այս տարվա նոյեմբերի 19-ին:










































