Դոնեցկի «Շախտյոր»-ի հարձակվող Վիլիանը փոքր-ինչ վշտացած է, որ անցած ամռանը նրա՝ Լոնդոնի «Չելսի» տեղափոխությունը չստացվեց:
Ամեն դեպքում ֆուտբոլիստը դեռ հնարավորություն ունի: Այս հարցի շուրջ ուկրաինական ակումբի ֆուտբոլիստն այսպես արտահայտվեց. «Իմ նպատակն է հանդես գալ ավելի ուժեղ ակումբի կազմում ու ավելի ուժեղ առաջնությունում: Երբ անցած տարի «Չելսի»-ն իմ տրանսֆերի համար 20.3 միլիոն ֆունտ առաջարկեց, ես պատրաստ էի տեղափոխվել անգլիական թիմ, սակայն չկարողացա, քանի որ պայմանագիր ունեի:
Ակումբը գիտի, որ ես դեռ ցանկանում եմ հանդես գալ ավելի բարձրակարգ թիմի կազմում: Նախագահն ինձ ասել է, որ իմ տրանսֆերը կվաճառի 24.4 միլիոն ֆունտի դիմաց»,- ասել է Վիլիանը:






































