«Ինտեր»-ի պորտուգալացի տնօրեն Լուիշ Ֆիգուն կրկին մեկնաբանել է թիմի հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի շուրջ ստեղծված իրավիճակը, ով խաղադաշտ դուրս չի գալիս, քանի որ չի կարողանում ակումբի հետ համաձայնություն ձեռք բերել նոր պայմանագրի շուրջ:
«Բարդ իրավիճակ է ստեղծվել թե´ ֆուտբոլիստի, թե´ ակումբի համար: Հուսով եմ`Սնեյդերի շուրջ ստեղծված իրավիճակը կկարգավորվի լավագույն ձևով: Այդ դեպքում արդեն փետրվարին նա կարող է օգնել ակումբին: Այժմ ամեն ինչ կախված է մարզչի որոշումից»,- ասել է լեգենդար պորտուգալացին:







































