«Երկրի առջև դրված է երկու մարտահրավեր: «Առաջինն այն է, որ մենք գործ ունենք մի կառավարության հետ, որը ցանկություն չունի հետապնդելու ժողովրդի շահերը. նրանք զբաղված են միայն իրանց շահերը հետապնդելով: Մեր միասնականությամբ մենք ամիսներ առաջ հասանք հաջողության, իսկ իշխանությունը հասկացավ, որ եթե չգնա կառավարության փոփոխության քայլին, ապա կքանդվի իշխանական բուրգը: Նրանք կարծում էին, որ դրանով ժամանակ կշահեն, սակայն մենք քննության դրեցինք նոր կառավարությանը՝ նրա առջև դնելով տասներկու պահանջները: Այս պահի դրությամբ կառավարությունը ոչինչ չի արել, ինչ էլ արել է՝ հակառակ էֆեկտն է տվել: Այդ կետերը պատահական չեն ընտրվել, դրանք կարելի էր իրականացնել կարճ ժամկետում, որը ամբողջությամբ բխում էր ժողովրդի շահերից՝ տնտեսությունը շատ լուրջ խթան կստանար, գյուղացու վիճակը էապես կլավանար»,- այս մասին այսօր Սիսիանում մեկնարկած եռյակի հանրահավաքի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:








































