Hi-news.ru կայքը ներկայացրել է աշխարհի ամենաարտասովոր շարժասանդուղքները:
Աշխարհում ամենակարճ շարժասանդուղքը գտնվում է Ճապոնիայի Կավասակի քաղաքի սուպերմարկետներից մեկում: Այն ունի ընդամենը 83 սմ երկարություն:
Աշխարհի ամենաերկար շարժասանդուղքը գտնվում է Հոնկոնգում: Այն բաղկացած է մի քանի սեկտորներից, այնպես որ՝ յուրաքանչյուր սեկտորում ուղևորը կարող է փողոց դուրս գալ:
Նորվեգիայի Թրոնհեյմ քաղաքում գտնվում է հեծանվորդների համար նախատեսված շարժասանդուղք:
Թայվանում գտնվող ստորջրյա շարժասանդուղքի միջոցով կարելի է զբոսնել օվկիանոսում:












































