Հարավկորեացի ռեփեր Psy-ի Gangnam Style տեսահոլոավակը առաջիկա օրերին Youtube վիդեոհոսթինգում կհաղթահարի 1մլրդ դիտումների սահմանը:
Նյութը գրվելու պահին այն ունեցել է 998,088,796 դիտում: Ինչպես հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ չի բացառվում, որ 1 մլրդ-ի սահմանը կհաղթահարվի հենց ուրբաթ օրվա ընթացքում,- հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ինչպես հաղորդվում էր՝ նոյեմբերի վերջին տեսանյութը, որը այդ պահին դիտել էին 805 մլն անգամ, համաշխարհային ռեկորդ է սահմանել Youtube-ում:







































