«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է իր թիմի` Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 5-րդ տուրի շրջանակներում «Ատալանտա»-ի նկատմամբ 3:0 հաշվով տարած հաղթանակը: Մասնագետն առանձնացրել է հանդիպման 58-րդ րոպեին տեղի ունեցած դրվագը, երբ «ծեր սինյորա»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը 1:0 հաշվի ժամանակ ետ է մղել նշանակված 11մետրանոց հարվածը, ինչից հետո հարձակվող Կարլոս Տևեսը հակագրոհի ժամանակ կրկնապատկել է «Յուվենթուս»-ի առավելությունը:
«Հիանալի հաղթանակ տարանք : Մենք պետք է հաղթեինք և արեցիքն դա, անգամ եթե ամեն բան հարթ չէր:
Հանդիպման առանցքային դրվագը Բուֆոնի ետ մղած 11մետրանոց հարվածն էր: Բուֆոնը միշտ կանխորոշում է խաղերի ճակատագրերը: Այդ փաստը ցուցադրում է հասարակ ֆուտբոլիստների և բարձրակարգ խաղացողների տարբերությունը: Ահա, թե որն է տարբերությունը Բուֆոնի և մնացած այլ դարպասապահների միջև»,- Ալեգրիին մեւբերում է իտալական մամուլը:







































