Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպաններ Միկել Արտետան և Աարոն Ռեմսին վնասվածքներ են ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակներում «Տոտեմնհեմ»-ի դեմ կայացած խաղում, և չեն կարողանա օգնել իրենց թիմին առաջիկա հանդիպումներում: Հիշեցնենք, որ լոնդոնյան դերբին ավարտվել է 1:1 հաշվով:
«Արտետան և Ռեմսին չեն մասնակցի «Չելսի»-ի դեմ խաղին:Ինձ անհանգստացնում է այն, որ Ռեմսին վնասել է ենթածնկային կապանը: Չեմ հասկանում` ինչպես է նման բան պատահել, քանի որ նա մեկ շաբաթ հանգստացել է և անգամ չի մասնակցել «Սաութհեմփթոնի»-ի դեմ խաղին»,- նշել է «զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
Հավելենք, որ Արտետան վնասել է ձկնամկանը: Այսպիսով` կիսապաշտպանները ստիպված կլինեն բաց թողնել նաև չորեքշաբթի օրը ՉԼ գավաթի խաղարկության շրջանակներում «Գալաթասարայ»-ի դեմ կայանալիք խաղը:








































