ԱՄՆ-ում սկսում են փորձարկել առանց վարորդի ռազմական բեռնատար: Ծովային հետևակայինները փորձարկում են TORC Robotics ընկերության արտադրած երկտեղանի GUSS ռազմական բեռնատարը, որը նախատեսված է մարտական գործողությունների շրջաններ զինամթերք, վառելիք, ջուր և սննդամթերք մատակարարելու համար՝ գրում է direct-press.ru-ն:
GUSS-ը հեռակառավարվող է, իսկ նավիգացիայի համար կիրառվում է GPS, ինչպես նաև տարբեր հաղորդիչներ, որոնք բեռնատարին օգնում են ինքնուրույն հաղթահարել թեթև խոչընդոտները, խուսափել բախումներից, որոնք օպերատորը կարող է չնկատել: Սակայն անհրաժեշտության դեպքում այն կարելի է վերածել ավանդական ձեռքով կառավարվողի:
Բեռնատարը անհրաժեշտ վայրը հնարավոր է հասցնել ուղղաթիռով: Այն կարելի է օգտագործել արդեն հինգ տարի անց: Պլանավորվում է թողարկել տարբեր տարողունակությամբ մոդելներ:









































