Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Եթե չլիներ լրագրողների միասնական վերաբերմունքը, իշխանությունը չէր արձագանքի. Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը « Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գնահատելով «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) միջև տեղի ունեցած միջադեպի շուրջ ստեղծված հասարակական և քաղաքական ուշադրությունը` կարծիք հայտնեց, որ Հանրապետական կուսակցության անդամներն իրենց հայտարարություններով ինչ-որ կերպ փորձում են հեռավորություն ստեղծել իրենց և Մհեր Սեդրակյանի միջև.

«Երկրի նախագահը ելույթ ունենալիս բավականին մեծ ուշադրություն դարձրեց այն հարցին, որ այսուհետ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունները պակասելու են: Պատգամավորի կողմից նման սպառնալիքները, այն էլ` այն պատգամավորի, որը նախագահի կողմից ղեկավարվող կուսակցությունից է, պետք է որ նախագահի ելույթի ներքո արձագանք լիներ:

Բնականաբար, նաև հասկանալի է. մոտենում են ընտրությունները, և քաղաքական ուժերը չէին ուզենա, որպեսզի առանձին գործիչների պատճառով ստվեր ընկներ տվյալ կուսակցության, քաղաքական ուժի վրա: Նրանք ուզում են ինչ-որ տեղ հեռավորություն ստեղծել իրենց և տվյալ դեպքում` Մհեր Սեդրակյանի միջև»:

Անդրադառնալով լրագրողների բուռն արձագանքին և քննադատություններին` Բորիս Նավասարդյանը նախ դրական գնահատեց այդ երևույթը, ապա նաև հավելեց, որ հենց այդ արձագանքների շնորհիվ է, որ արձագանքեցին նաև իշխող կուսակցության ներկայացուցիչները.

«Ինձ թվում է` այսօր հիմնական արձագանքների տիրույթը սոցիալական ցանցերն են: Այս դեպքում հասարակական և լրագրողական հանրության արձագանքը ադեկվատ էր, համարժեք. եթե այդ արձագանքը չլիներ, միգուցե նաև չլիներ Հանրապետական կուսակցության արձագանքը»:

Տեղեկացնենք, որ միջադեպից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը իր անունից ներողություն էր խնդրել, իսկ նույն կուսակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ
ներողություն էր խնդրել, որ այդ պահին այնտեղ չի եղել և անկարգին կարգի հրավիրելու հնարավորություն չի ունեցել:

Հիշեցնենք, որ լրագրող Մհեր Արշակյանը երեկ ԱԺ-ում մոտեցել էր ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանին` հարց տալու նպատակով, սակայն վերջինս վիրավորել էր լրագրողին՝ սպառնալով կոտրել ծնոտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում