Աշխարհի ամենաերկար կենդանին ժապավենաձև Lineus longissimus որդն է: Դրա մարմնի երկարությունը հասնում է 60 մետրի՝ փոխանցում է mirfactov.com-ը:
Հարկ է նշել, որ այս երկարությունը այս տեսակի համար բնական չէ: Նորմալ վիճակում Lineus longissimus-ի երկարությունը չի գերազանցում 30 մետրը: Սակայն նրանց ձգվելու հատկությունը դարձնում է ռեկորդակիր:
Որդերի ամբողջ մարմինը կազմված է մկաններից, որոնցով հոսում է արյունը: Lineus longissimus-ը սիրտ չունի: Այն բնակվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերում՝ Նորվեգիայի և Բրիտանական կղզիների ափերին:














































