Քիչ առաջ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը տվեց կուսակցության համագումարի մեկնարկը: Ինչպես և նախատեսվում էր, հերթական անգամ կուսակցության քաղխորհրդի կազմն ընտրվեց:
«Հանրապետություն» կուսակցության վեցերորդ համագումարում Արամ Սարգսյանը, հանդես գալով «Ճանապարհ դեպի լույս» ելույթով, հայտարարեց, որ, ներքաղաքական որոշ իրողություններ հաշվի առնելով, չի առաջադրվելու գալիք նախագահական ընտրություններում:










































