Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արայի գյուղից դեպի Ափնագյուղ տանող ճանապարհահատվածում բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է: Միայն վթարի վայր եկած ճանապարհային ոստիկանության Ապարանի բաժնի և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչների ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզի հրշեջ փրկարարների ժամանումից հետո բարեհաճել են Ճանշինի աշխատակիցները ու սկսել են աղ եւ ավազ լցնել ճանապարհին:

Վթարի հետևանքով կան վիրավորներ: Ոստիկանությունը այս պահին պարզել է երկու վիրավորի տվյալ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս վիրավորների ինքնությունը ճշտելու համար:

ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանի և Ապարանի ոստիկանության աշխատակիցները՝ Ապարանի ոստիկանապետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ փորձում են մոտ 2 կիլոմետրանոց խցանումը բացել, ինչը մեծ դժվարությամբ է կատարվում: Որոշ ավտոմեքենաների ապահովագրական ընկերեությունների ներկայցուցիչներ կարճ ժամանակում ժամանել են, իսկ որոշներն էլ, ըստ վթարի վայրում հավաքվածների, 2 ժամից ավելի է՝ չկան: Դա ստիպեց ոստիկաններին և փրկարարներին վթարված ավտոմեքենաները դուրս բերել ճանապարհից: Քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետ Մարատ Դուրյանը:

shamshyan.com-ը հայտնում է, որ բախվել են «Porsche Cayenne», «Audi», «Grand cherokee», «Nissan», «Opel Vektra», «Գազ 2410», «Վազ 2121» և այլ մակնիշի ավտոմեքենաներ:

Հավաքվածները զայրացած ասել են, որ մայաների օրացույցով այսօր՝ դեկտմբերի 21-ին, աշխարհի վերջն է, փառք Աստծո, դա չեղավ, բայց այ այսպիսի բարձիթողի վիճակը՝ վերջն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում