Thursday, 18 06 2026
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփն ու Փեզեշքիանը ստորագրել են հուշագիրը
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
07:50
Նավթի գները նվազել են – 17/06/26
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց

Մեզ համար ՀՀՇ-ն Արարատ Զուրաբյանն ու Դավիթ Շահնազարյանն են, նրանց էլ հրավիրել ենք. Արամ Սարգսյան

Րոպեներ անց Կառավարության նիստերի դահլիճում «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կհայտարարի՝ առաջադրվելո՞ւ է գալիք նախագահական ընտրություններում, թե՞ ոչ: Կառավարության նիստերի դահլիճում հավաքվել են ոչ միայն կուսակցության համակիրները, այլև կուսակցության ղեկավար կազմի կողմից հրավիրված քաղաքական գործիչներ:

Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ համագումարին հրավիրվել են բոլորը. «Հրավիրել ենք նաև ՀԱԿ-ից, ՀՀՇ-ից հրավիրել ենք Արարատ Զուրաբյանին, Դավիթ Շահնազարյանին. մեզ համար ՀՀՇ-ն դա է»:

Հարցին՝ եթե Լևոն Տեր Պետրոսյանը որոշի առաջադրվել, ո՞րը կլինի իր քայլը, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ ելույթում կա բոլոր հարցերի պատասխանը: Ադրադառնալով երեկ Հրանտ Բագրատյանի տարածած հայտարարությանը՝ Սարգսյանը նշեց, որ Բագրատյանի որոշմանը հարգանքով է վերաբերվում: Նա նշեց, որ դեմ է եղել ՀԱԿ-ի վարած քաղաքական կուրսին և դուրս է եկել: Դուրս գալուց իրենք հայտարարություն են արել և հայտնել իրենց դիրքորոշման մասին:

«Այսօրվա իրավիճակի պատասխանատուները հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ից հետո բոլոր այն ուժերն են, ովքեր համախմբվեցին իշխանությունների շուրջը՝ դրանով իսկ արդարացնելով այն և լեգիտիմացնելով: Ես ԲՀԿ-ի հետ համագործակցությունը համարել եմ ոչ իրատեսական և ոչ ճիշտ՝ քաղաքական առումով»,- հստակեցրեց Արամ Սարգսյանը:

Նշենք, որ «Հանրապետություն» կուսակցության համագումարին ներկա են «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալիկ Արզումանյանը, «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը, ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը, ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը և մի շարք այլ քաղաքական գործիչներ:

«Հանրապետություն» կուսակցության համագումարի օրակարգում նախատեսվում են մի շարք ելույթներ։ Կուսակցության քաղաքական խորհրդի հաշվետվությունն է ներկայացնելու կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, կուսակցության վերահսկիչ հնձնաժողովի հաշվետվությունը` Նորիկ Եղիազարյանը, այնուհետև տեղիէ ունենալու կուսակցության քաղաքական խորհրդի ընտրությունը, վերահսկիչ հանձնաժողովի ընտրությունը և կուսակցության վեցերորդ համագումարի բանաձևի ընդունումը:

Համագումարն ավարտվելու է ժամը 17.00-ին, որից հետո տեղի է ունենալու մամլո ասուլիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում