ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ իրեն ղեկավար մարմին չի զգում: Նա գլխավորում է ՖԻՖԱ-ն 1998 թվականից: 2011-ին, երբ Բլատերը չորրորդ անգամ ընտրվեց ՖԻՖԱ-ի նախագահ, նշեց, որ առաջադրվել էր վերջին անգամ: Սակայն ընթացիկ տարվա սեպտեմբերի 26-ին Բլատերը հայտարարել է, որ հինգերորդ անգամ կառաջադրի իր թեկնածությունը` ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների ժամանակ:
«Ես ոչ թե ղեկավարում, այլ ծառայում եմ ֆուտբոլին: ՖԻՖԱ-ն սպասարկող կազմակերպություն է, մենք` ընդամենը սպասարկող անձնակազմ: Մենք մեր ճակատագրի տերերը չենք:
Այժմ ինձ լավ եմ զգում: Եթե մարդիկ ցանկանում են, որպեսզի ես շարունակեմ աշխատել, ապա պատրաստ եմ անել դա: Ես դեռ անելիք ունեմ: Դեռ չենք ավարտել բարեփոխումների գործընթացը»,- Reuters-ը մեջբերում է Բլատերի խոսքերը:









































