1955թ. այս օրը Վլադիմիրի բանտում մահացավ պետական, ռազմական գործիչ Գարեգին Նժդեհը (Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան): Աճյունը 1983թ. տեղափոխվել է հայրենիք. մի մասն ամփոփվել է Խուստուփ լեռան ստորոտում, մյուս մասը` Սպիտակավոր եկեղեցու բակում:
Գարեգին Նժդեհը ծնվել է 1886 թ. հունվար 1-ին Նախիջևան գավառի Կզնուտ գյուղում: Սկզբնական կրթությունը ստանալով Նախիջևանի ռուսական դպրոցում` ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ 17 տարեկան հասակից միանում է հայ ազատագրական շարժմանը: Այնուհետև անցել է Պետերբուրգ և 2 տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով` լքում համալսարանը ու նվիրվում հայ հեղափոխության գործին: 1906-ին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով` 1907-ին վերադառնում է Կովկաս:
1907-1908թթ. մտնում է Հ.Յ.Դաշնակցության շարքերը: Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909թ. վերադառնում է Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից: Բանտերում մնալով ավելի քան 3 տարի` տեղափոխվում է Բուլղարիա: Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո` 1918-ի վերջին, Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ: 1946թ. նոյեմբերին Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երևան, ուր դատաքննությունը ավարտվում է 1948-ին. Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության:
1948-1952թթ. Նժդեհը գտնվում է Վլադիմիրի բանտում, ապա մինչև 1953թ. ամառը` Երևանի բանտում, այնուհետև Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր, ուր և մահանում է:







































