Դևիդ Բեքհեմը հայտարարել է, որ ծրագրում է ներքնազգեստի գովազդի նոր պայմանագրեր այլևս չստորագրել, քանի որ նման նկարահանումները չեն համապատասխանում իր տարիքի տղամարդուն՝ գրում է Splentik.ru-ն:
«Ես 39 տարեկան եմ և 4 երեխա ունեմ: Ես վստահ չեմ, որ մարդկանց նախկինի պես հետաքրքիր է դիտել ներքնազգեստով իմ լուսանկարները»,- ասել է նա:
Դևիդն ասել է, որ դեռևս պահպանում է լավ կազմվածքը, սակայն նմանատիպ աշխատանքում իր պիտանելիության վերաբերյալ հասարակության կասկածները ընդամենը ժամանակի հարց են:
Դևիդը հավելել է, որ կիսամերկ լուսանկարվելը իրեն ուժասպառ է անում նաև հոգեբանական առումով:












































