Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը արտահայտվել է հօգուտ թուրք-սիրիական սահմանի անվտանգության գոտիների ստեղծման։ Այդ մասին նա լրագրողներին հայտնել է Նյու Յորքից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի գագաթնաժողովից վերադառնալուց հետո։
«Մենք ճգնաժամային ժամանակահատված ենք ապրում տարածաշրջանում։ Շատ կարևոր է շուտափույթ կերպով ստեղծել ոչ թռիչքային գոտի (Թուրքիային սահմանակից Սիրիայի տարածքի երկնքում) և այնտեղ անվտանգություն ապահովել։ Նաև Սիրիայում անհրաժեշտ է կազմակերպել անվտանգության գոտի՝ բուֆերային գոտի»,- ասել է նա։
Էրդողանը հայտնել է, թե այդ հարցերը քննարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ «Մենք այդ քննարկել ենք նաև մեր կառավարության մակարդակով և հետո կպատմենք հասարակությանը։ Հոկտեմբերի 2-ին խորհրդարան կմտնեն հարցումներ բանակի համար մանդատների մասին։ Այն ամենը, ինչ պետք է, մենք կձեռնարկենք»,- նշել է էրդողանը։
Նախագահը նաև նշել է, որ ի սկզբանե «Իսլամական պետության» դեմ կոլացիայում հաշվվում էր 40 երկիր։ «Այժմ նրանք արդեն 104-ն են և ավելին կարող են լինել»,- հայտնել է նա։








































