Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) թույլատրել է օգտվել բջջային հեռախոսներից ինքնաթիռների վայրէջքի ժամանակ։ Այդ մասին հաղորդվում է գործակալության պաշտոնական կայքում, որի շտաբ բնակարանը գտնվում է Քյոլնում։
Ըստ հաղորդագրության՝ հեռախոսը պարտադիր չէ դնել ավիառեժիմի մեջ, սակայն զանգերը կարելի է կատարել միայն վայրէջքի ժամանակ։
Նոր որոշումը վերաբերում է ոչ միայն բջջային հեռախոսներին, այլև բոլոր «դյուրակիր էլեկտրոնային սարքավորումներին»՝ նոթբուքերին, պլանշետներին, էլեկտրոնային գրքերին, mp3 փլեյերներին, լուսա- և տեսախցիկներին և այլն։
Ինչպես նշվում է, մոտ ապագայում քննարկվելու է նաև «դյուրակիր էլեկտրոնային սարքավորումներն ամբողջ թռիչքի ընթացքում օգտագործելը» թույլատրելու հարցը։










































