Իսպանացի ֆուտբոլային վիճակագիր Ռոբերտո Բայոնը հաշվարկել է ակումբների եկամուտները հեռուստահեռարձակման իրավունքի վաճառքից, հաղորդում է GIGA football-ը:
Ըստ աղբյուրի՝ բոլորից շատ վաստակել է Անգլիական Պրեմիեր լիգան (1 մլդ 875 մլն եվրո): Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Իտալիայի և Իսպանիայի առաջնությունները (846 մլն եվրո և 755 մլն եվրո):
Հարկ է նշել, որ հեռուստահեռարձակման իրավունքի վաճառքից ամենաշատ եկամուտն ունեցել են «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն: (140 մլն եվրո):








































