Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին հայտարարել է, որ անհամբեր սպասում է թիմի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի որակզրկման ժամկետի ավարտին:
«Հիանալի է, որ Սուարեսն ընտրել է «Բարսելոնա»-ն: Նրա հետ թիմն ավելի ուժեղ կդառնա: Ակնհայտորեն կմեծանա արդյունավետությունն առջևի գծում:
Պետք է կրկին սկսենք տիտղոսներ նվաճել: Մեր նպատակը միշտ նույնն է՝ ձգտում ենք տիտղոսներ նվաճել՝ ցուցադրելով գեղեցիկ ֆուտբոլ:
Նախորդ մրցաշրջանում մեզ չհաջողվեց դա անել: Կփորձենք կրկին դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ»,- հայտարարել է արգենտինացի հարձակվողը:











































