Լուի վան Գալը հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում աշխատանքն ամենաբարդն է իր մարզչական կարիերայում: Մրցաշրջանի մեկնարկը շատ բարդ էր «կարմիր սատանաներ»-ի համար, ովքեր պարտություն են կրել 6 հանդիպումներից 3-ում:
Բազմաթիվ վնասվածքները, թիմի կազմի անկայունությունն ու երկրպագուների մեծ ակնկալիքներն անհավանական բարդացնում են 63-ամյա հոլանդացու աշխատանքը:
«Եկեք եզրակացություններ անենք մեկ տարվա, ոչ թե մեկ շաբաթվա կատրվածքով, եթե մենք վնասվածք ստացած ինը և մեկ քարտ ստացած ֆուտբոլիստ ունենք: Բայց մենք նախապես գիտեինք, թե ինչ դժվարությունների ենք բախվելու: Բարդ իրավիճակում ենք, բայց մենք կարող ենք հաղթանակների հասնել»,- Manchester Evening News-ը մեջբերում է Վան Գալի խոսքերը:







































