Sunday, 05 07 2026
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:45
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:15
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին

Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ ոլորտի վերաբերյալ վերլուծական քննարկում

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ ոլորտի վերաբերյալ վերլուծական քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներն ու Համաշախարհային բանկի ներկայացուցիչները:
Վարչապետը նշել է, որ էներգետիկ ոլորտը մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից է և կարևորել ՀԲ-ի տեխնիկական օժանդակությունը բնագավառի հետագա զարգացման գործում:

Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ համագործակցության համար և անդրադարձել էներգետիկայի բնագավառում իրականացված ուսումնասիրության արդյունքներին:

Պարոն Քերալին ընդգծել է, որ այս ոլորտում վերջին 15 տարիների ընթացքում գրանցվել է մեծ առաջընթաց, որի հետագա շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումների երկրորդ փուլն՝ իրագործելով հստակ ծրագրեր:

ՀՀ էներգետիկ բնագավառում համալիր վերլուծություն իրականացրած ՀԲ ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքների արդյունքները՝ ոլորտում Հայաստանի ունեցած առավելություններն ու խնդիրները, առաջիկա տարիների ընթացքում կատարվելիք հնարավոր քայլերն ու մարտահրավերները: Քննարկվել են էներգետիկ անվտանգության, էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության մակարդակի բարձրացմանը, նոր ենթակառուցվածքների ներդրմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում կարևորվել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մշակվում է միջոցառումների համալիր ծրագիր՝ ուղղված էներգետիկ համակարգի հետագա զարգացմանը, որը կներկայացվի մինչ տարեվերջ:

Ամփոփելով քննարկումը՝ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին՝ արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ կառավարության նպատակն է երկրում ապահովել էներգետիկ կայուն համակարգ:

Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը վերահաստատել է ՀԲ պատրաստակամությունը՝ հետագայում ևս ՀՀ կառավարությանը տրամադրելու տեխնիկական օժանդակություն և խորհրդատվություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում