Saturday, 13 06 2026
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները

Եթե պետության շահը պահանջում է դեմ գնալ ռուսներին, ուրեմն պետք է դեմ գնալ

Հայ-ռուսական բարեկամության այն հիստերիան, որ Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումից օրեր առաջ սկսվեց Հայաստանի իշխանամերձ շրջանակների ջանքերով, ի վերջո, տվեց իր արդյունքը, և երկար սպասված ֆուտբոլային հանդիպումը, որ դարձել էր համազգային միասնության յուրօրինակ և բավական արդյունավետ մի հարթակ, վերածվեց ձանձրալի արարողության, երբ ոչ թե վախենում ես, որ այն շուտով կավարտվի և կզրկվես հիանալի ներկայացումից, այլ սպասում ես, թե երբ կավարտվի, որ դուրս գաս այդ մղձավանջից:

«Բարեկամության» ջատագովներին հաջողվեց փչացնել ֆուտբոլը: Նրանց կարգախոսները անգամ տրիբունա էին հասել, անհեթեթության վերածելով ֆուտբոլային երկրպագության բանական ավանդույթները: Դժվար է պատկերացնել, որ, օրինակ, Բրազիլիա-Արգենտինա, կամ Անգլիա-Ֆրանսիա, կամ Իտալիա-Գերմանիա, կամ որևէ այլ հանդիպման ժամանակ, որն ունի մրցաշարային կարևոր նշանակություն, տրիբունայում կողմերից որևէ մեկի երկրպագուները պարզեն, ասենք, գերմանա-իտալական բարեկամության պաստառներ, սրտի նշաններով: Մնում էր, որ նաև խնդրանք կարգախոսներ ուղղվեին թիմերի ֆուտբոլիստներին, որ հանկարծ իրար գոլ չխփեն ու չհարվածեն հայ-ռուսական բարեկամությանը: Այդ անհեթեթ «բարեկամանիան» փչացրեց ամբողջ խաղը, և գուցե հենց այդ միակալ բարեկամապաշտության սուր դրսևորումներն էին, որ ազդել էին հայ ֆուտբոլիստների տրամադրվածության վրա:

Մեր հավաքականն ակնհայտորեն կաշկանդվել էր, խաղը չէր ստացվում, կար վախ, կար նյարդայնություն: Դե, ինչպես չկաշկանդվես այդ կեղծ «բարեկամապաշտությունից», երբ սկսում ես մտածել, որ գուցե քո խփած գոլը կարող է ոչ թե Ռուսաստանի, այլ հայրենիքի դարպասին խփված գոլ ընկալվել՝ ներկայացվելով որպես հայ-ռուսական բարեկամությանն ուղղված հարված: Հետևանքը համընդհանուր հիասթափությունն է, որ ֆուտբոլային տոնի և համազգային հաղթանակի փոխարեն ունեցանք ընդամենը հերթական և անգույն մի խաղ: Եվ լավ է գոնե, որ մեր ֆուտբոլիստները կարողացան չպարտվել, ուժ գտան իրենց մեջ սթափվելու գոնե երկրորդ խաղակեսում և մի փոքր հավասարեցնելու խաղը: Բայց, ցավոք, Հայաստան-Ռուսաստան գլոբալ խաղում ռուսները հերթական հաղթանակը տոնեցին, որովհետև Հայաստանն իր նախախաղային բարեկամական աժիոտաժով հերթական անգամ վերահաստատեց ֆորպոստությունը, ֆորպոստային մտածողության գերակայություն:

Բայց նաև հատկանշական ու կարևոր է մեկ այլ հանգամանք: Չնայած արհեստածին բարեկամական զեղումներին՝ Հայաստանի հասարակության գերակշիռ մեծամասնության մեջ ակնհայտորեն առողջ դրսևորումներ էին` անսահման երկրպագություն և հաղթանակի մաղթանք սեփական հավաքականին, և երկրպագուին հատուկ առողջ չարություն հակառակորդ թիմի հանդեպ, ով էլ որ այդ թիմը լինի` Ռուսաստան, Հնդկաստան, ԱՄՆ թե Բուրկինա Ֆասո: Այդ իրողությունը վկայեց, որ Հայաստանի հասարակությունը, այդուհանդերձ, աստիճանաբար դուրս է գալիս տիրապաշտության շրջանակներից, աստիճանաբար գիտակցում է սեփական շահը, և ֆուտբոլն այստեղ մի պարզ օրինակ էր, որ պետք է առաջնորդվել ոչ թե կարծրատիպերով կամ պատեհապաշտական նկրտումներով, այլ հանրային ու պետական շահով: Եթե հասարակության և պետության շահը պահանջում է դեմ գնալ ռուսներին՝ ֆուտբոլ լինի, հոկեյ, թե քաղաքականություն, ուրեմն պետք է դեմ գնալ: Ընդ որում, ռուսները տվյալ դեպքում օրինակ են:

Դա վերաբերում է ցանկացած այլ երկրի նույնպես: Հանրային և պետական որևէ վարքի հիմքում պետք է ընկած լինի հասարակության և պետության շահը: Ֆուտբոլի օրինակը շատ պարզ էր. մեր շահը պահանջում էր հաղթել ռուսներին, ուրեմն, բոլորս պետք է համախմբվեինք այդ նպատակի շուրջ: Ու բոլորը համախմբվել էին, բացի որոշ «ռոմանտիկներից», որոնք իրականում բավական պրագմատիկորեն փորձում էին առաջ տանել իրենց անձնական շահերը հայ-ռուսական բարեկամության կեղծ քողի տակ: Իրականում անկեղծ բարեկամանում են այն պետության և հասարակության հետ, որտեղ պետական ու հասարակական շահն է առաջնորդողը, ոչ թե անձնական պատեհապաշտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում