Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ամենաշատը տանջվել եմ առաջինը ես, հետո՝ Սուրիկ Խաչատրյանը. Վարդան Ղուկասյան

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Պարոն Ղուկասյան, ինչպե՞ս եք վերաբերվում այսօր Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակմանը:

Շատ դրական:

Ինչո՞ւ, կարծում եք՝ նա լա՞վ մարզպետ էր և կկարողանա՞ մարզը ղեկավարել:

-Ես մի բան գիտեմ, որ ղեկավարը պետք է և՛ պատժել իմանա, և՛ ներել: Երբ ղեկավարը ընդհանրապես դառնում է ինչ-որ  մի բուլկի, նրան ուտում վերջացնում են, բանի տեղ չեն դնում:Ղեկավարը պետք է մի քիչ էլ համարձակություն ունենա, ղեկավարը պետք է խիղճ ունենա, սիրտ ունենա, հավատք ունենա, ազգ սիրի, երկիր սիրի, թասիբ քաշել գիտենա: Ես նմանատիպ ղեկավար եմ ճանաչում: Ճիշտն ասած՝ հիմա վարքերը փոխվել են, մի քիչ ուրիշ ձև են գնահատում, բայց շատ ճիշտ են արել:

Պարոն Ղուկասյան, նախկին գործիչներին նորից քաղաքական դաշտ բերելու միտում  տեսնո՞ւմեք:

Ճիշտն ասած՝ ես չգիտեմ, ես դրա մասին չեմ կարող ասել, բայց ինձ լսեք՝ երբ ժողովուրդը որևէ մեկին ընդունում է,  նրան վարկաբեկել, ոտնահարել ազգի միջից չի կարելի, դա պետք չէ:Օրինակ՝ Նապոլեոնը, Ալեքսանդր Մակեդոնացու հաղթանակը ինչում էր կայանում. երբ տեսնում էր, որ զինվորներին թողնում էր, տեսնում էր, որ նրանց միջից ինչ-որ մեկը լիդեր է դառնում, նրան տեղ էր տալիս: Իսկ մենք այսօր լիդերներին ավերում ենք, ասում ենք՝ եվրոպական վարքուբարքի տեր մարդկանց բերենք, նրանց մորթենք, թասիբ քաշողին վերացնենք, խիղճ  ունեցողին, հավատք ունեցողին վերացնենք, գեղեցիկ կեցվածքով, բառախեղդ անող, ինչ-որ տառերի հետևից ընկնողներին բերենք, վերջում էլ տեսնում ես, որ դրանցից սարսափելի մարդ չկա:

Պարոն Ղուկասյան, աղմկոտ և ողբերգական դեպքը՝կապված Բուդաղյանների հետ, մի՞թե պատճառ չէրնրան մարզպետի պաշտոնում  չնշանակելու:

-Իրավական ոլորտը  կասի, ես բան չունեմ ասելու այդտեղ, ես ընդհանրապես դեմ եմ, որ հայորդի է մահանում: Մանավանդ՝ ազգային հարցերի շուրջ: Ընդհանրապես՝ գիտեք ինչ կա. մարդկությունը որ ստեղծվել է ՝ սկսած Ադամից և Եվայից, յուրաքանչյուր մարդ փորձանքների մեջ չի կարող չընկնել: Ո՞վ է ուզում, որ նմանատիպ բանի մեջ իր անունն ու ազգանունըշոշափվի: Դուք գիտեք՝ որևէ մեկը կցանկանա՞ր, որ նմանատիպ բան լիներ: Մի խոսքով՝ այդ հարցերն իմ վրայից հանեք:

Իսկ Սուրիկ Խաչատրյանին և իր ընտանիքին անպատժելի թողնելն արդյոք չհաստատե՞ց այն իրողությունը, որ երկրում ամենաթողություն է:

-Ճիշտն ասած՝ ինչքան մենք նայում ենք, ամենաշատը տանջվել են Սուրիկ Խաչատրյանն ու Վարդան Ղուկասյանը, հավանական է՝ առաջինը ես, հետո մնացածները: Ես մինչև հիմա քավության նոխազ եմ եղել, բայց հանուն երկրի ես պատրաստ եմ այն տանել մինչև վերջ:

Իսկ անձամբ Սուրիկ Խաչատրյանին ճանաչո՞ւմ եք, մտերի՞մ եք:

-Ճանաչում եմ, հարգում եմ, այո, մտերիմ եմ:

Իսկ մի՞թե նրա արած վատ արարքները չգիտեք:

-Չի կարող պատահի այդպիսի արարքներ արած չլինի: Ո՞նց կարա արած չլինի: Այսօր մեծ Նարեկացին ասում է՝ բազմամեղիս. եթե Նարեկացին է իրեն մեղավոր համարում, Սուրեն Խաչատրյանը ո՞նց կարող է մեղք չունենա, կամ դուք, կամ ես, կամ որևէ մեկը. ով ասում է՝ ես մեղք չունեմ, նա սատանա է:

Սա հույս ներշնչո՞ւմ է, որ Դուք էլ կվերադառնաք նախկին պաշտոնին:

-Ես չգիտեմ, բայց եթե նշանակեն, շատ ճիշտ կանեն, կշահեն ժողովուրդը և պետությունը:

Ուզում եք ասել՝ ինչ Դուք քաղաքապետ չեք, քաղաքը շա՞տվատ վիճակում է:

-Հարցրեք ժողովրդին: Ժողովուրդը կասի, ես  չեմ ուզում այդքան ցածրանալ, հարցրեք ժողովրդին, ժողովուրդը կասի՝ ինչպես է իր վիճակը՝ դրակա՞ն, թե՞ բացասական են գնահատում ներկայիս աշխատանքը, տեսնո՞ւմ են, որ իրենց հոգ տանող կա, տեր լինող, սատարող կա, բանտ է ստեղծվա՞ծ, թե՞ քաղմաս, թե՞ այլ մի բան: Հարցրեք ժողովրդին, նրանք ձեզ կասեն:

Կարծում եք՝ քաղաքը նահանջե՞լ է զարգացման տեսանկյունից:

-Միանշանակ: Եթե ուզում եք, կարող եմ փաստերով խոսել. բյուջեն իմ ժամանակվանից մոտավորապես  800 միլիոնով պակաս է հավաքվում, սեփական եկամուտները 700-800 միլիոնով պակաս են հավաքվում, քաղաքում ընդհանրապես շինարարություն չի արվում, չորս կառույց է կառուցապատվում, ապօրինի շինություններն ընդհանրապես չեն օրինականացվում, մինչ բյուջեն դրանով էր լցվում: Մի խոսքով՝ եթե բոլոր ցուցանիշները նայեք, կզարմանաք:

Պարոն Ղուկասյան, չե՞ք ափսոսում անցյալ տարիների համար:

Միանշանակ իմ չարչարանքն ափսոսում եմ, 13 տարի գիշեր-ցերեկ քրտնաջան աշխատանք ենք արել, արյուն ու քրտինք ենք թափել: Մի ծառը որ խնամում ես, երբ բերք չի տալիս, կտրում և կրակն ես նետում, իսկ երբ բերք է տալիս, այդ բերքը կտրել և կրակը նետելը բոլորն են ափսոսում, ոչ միայն ես:

-Մի՞թե Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը որևէ բան չկարողացավ փոխել Գյումրիի կյանքում:

-Ո՞վ է դա:

Գյումրիի քաղաքապետը:

-Քաղաքապետը պետք  է  լեգիտիմ լինի, ես ընտրված քաղաքապետ չեմ տեսել: Ժողովուրդն այսօր ընդունո՞ւմ է…գնացեք հարցրեք ժողովրդին, երբ կընդունի, ես էլ կընդունեմ:

Դուք վերջերս Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներ ունեցե՞լ եք, հնարավո՞ր է՝ քննարկվել է նաև Ձեր վերադարձի հարցը:

-Ոչ, ոչ, ոչ…Այդպիսի հարց չի քննարկվել, չենք խոսել, քաղաքականություն էլ չեմ ուզում վերադառնալ, բայց երբ անհրաժեշտություն լինի…ես չեմ զբաղվում լոբբինգով, որ ինձ որևէ մեկը պաշտոն տա, բայց եթե պետք լինի իմ ժողովրդին, իմ երկրին, ես պատրաստ եմ ծառայել յուրաքանչյուր տեղ:

– Ձեզ ավելի շատ տեսնում եք մարզպետի՞, թե՞ քաղաքապետի պաշտոնում:

-Ես այդպիսի բաների չեմ կարող պատասխանել: Ամբողջ Շիրակի ժողովրդին եթե հարցնեք, ամբողջ աշխարհի շիրակցիներին հարցրեք, կասեն՝ իմ տեղը որտեղ է:

Սյունեցիների շրջանում հարցումները ցույց էին տալիս, որ որևէ մեկը չի ուզում նախկին մարզպետի վերադարձը:

Սուտ կլինի, որ որևէ մեկը չուզենար: Ճիշտն ասած՝ երբ Սյունիքից մարդ էր լինում, ես հարցնում էի՝ ի՞նչ կարծիքի եք,  ճիշտն ասած՝ 60-70 տոկոսը դրական էր ասում:

Հայաստանը հոկտեմբերի 10-ին հնարավոր է դառնա ԵՏՄ անդամ: Ի՞նչ եք կարծում՝ դա ի՞նչ կտա Հայաստանին: Շատերն ասում են, որ անկախության, ինքնիշխանության կորուստ կունենանք:

-Ես ձեզ մի բան ասեմ՝ ինչի՞, մենք էսօր անկա՞խ ենք, ինչի՞, մեզ պես պետությունները անկա՞խ են էս աշխարհում: Մի հատ նայեք՝ ո՞ր պետությունն է այսօր այդպես անկախ: Եթե մի քիչ խորանում ես, տեսնում ես, որ ոչ մեկս անկախ չենք, բայց ունենք ազգային խնդիր, գոյակցության խնդիր ունենք, որ առանց հսկայական պետության, որը մեր երկիրը կառուցապատողն է, պահողն է եղել, չի լինի: Իհարկե, ընդունում եմ, որ կոմունիստների ժամանակ մեր սահմանները էս եղան, էն եղան:Բայց այդ ժամանակ ռուսը չէր ղեկավարում, Լենինի պես սատանան էր ղեկավարում, դրա համար էդպես ստացվեց: Լեինինը մուսուլման այլանդակվածի մեկն էր, ես զզվում եմ եկեղեցի քանդողներից:

Մենք պարտադիր պետք է լինենք ռուսի հետ՝ ո՛չ մեր շահերը ոտնահարելով, պետք է քաղաքականություն վարենք և տանենք՝ փաստ է, իսկ տնտեսապես եթե մի քիչ խորանում ես, Եվրոպայում մեր արտադրանքը առ ոչինչ է: Մենք կարող ենք մեծ շուկա գտնել Ռուսաստանում: Ընդհանրապես եթե մենք ուզենանք նրանց մի մարզում մեր ՀՀ ամբողջ արտադրությոնը իրացնել,  կսպառենք և լավ շահույթ կստանանք: Այստեղ պետք է ճկուն լինել, խելացի լինել: Մեկ հոգուց ենք մենք պահանջում. կոշկակարը կոշիկը վատ է սարքում, ասում ենք՝ նախագահը մեղավոր է, երկնքից կարկուտ է թափվում գյուղի վրա, ասում ենք՝ նախագահը մեղավոր է:

Պարոն Ղուկասյան, եթե այսօր վերադառնայիք Ձեր պաշտոնին, առաջինն ի՞նչ քայլ կկատարեիք:

-Ով համբերե, նա կեցցե: Գիտեք, այս աշխարհում կրում է համբերատարությունը, ուրիշ ոչ մի բան:Համբերենք, կապրենք կտեսնենք՝ ոնց է արվում, ինչ է արվում: Ես մի բան գիտեմ՝ ժողովուրդը բոլորի գնահատականը հատիկ-հատիկ տալիս է: Ձայն բազմաց, ձայն Աստծո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում