«Մակաբր» վերնագրով նոր կատակերգությունը, որում գլխավոր դերերում հանդես է գալիս Ջոնի Դեփը, վարձույթ դուրս կգա 2015թ. փետրվարի 6-ին, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Ավելի վաղ հայտարարվել էր, թե ֆիլմը էկրաններ կբարձրանա հունվարի 23-ին:
«Մակաբրի» արտադրությամբ զբաղվում է Lionsgate ընկերությունը, որի ռեժիսորը Դևիդ Քեփն է: Բացի Դեփից՝ ֆիլմում կնկարահանվեն Փոլ Բետանին, Յուեն Մակ-Գրեգորը, Գվինեթ Փելթրոուն ու Ջեֆ Գոլդբլյումը:
Հիմնական նկարահանումները սկսվել են 2013թ. աշնանն ու տեղի ունեցել Լոնդոնում:









































