Ռուսաստանի նախկին արտգործնախարար Եվգենի Պրիմակովը (1996-1998) Մոսկվայում գտնվող վրացի լրագրողներին հայտնել է, որ կարող է հաստատել, որ Ռուսաստանն Իվանիշվիլիին չի առաջնորդել իշխանության:
«Կարծում եմ, որ նա (Իվանիշվիլին) չի հեռացել քաղաքականությունից: Կարող եմ հաստատ ասել մի բան. Ռուսաստանը նրան իշխանության չի առաջնորդել»,- նշել է Պրիմակովը:
Նրա խոսքով՝ ինքն Իվանիշվիլիին հանդիպել է միայն մեկ անգամ, երբ Վրաստանի նախկին վարչապետը Մոսկվայում շինություն է կառուցել:
«Նա շենք է կառուցել Ռուսաստանի արտգործնախարարության մոտ: Այնտեղ կար ստորգետնյա ավտոտնակ: Մենք նրա հետ պայմանավորվել ենք, թե ում է մնալու ավտոտնակը, ահա և վերջ: Ես նրա հետ այլևս չեմ տեսնվել»,- ասել է Պրիմակովը:








































