Volvo Trucks-ը ներկայացրել է նոր գովազդային հոլովակ, որը կոչվում է The Casino: Հոլովակը նկարահանվել է Իտալական Ռիվիերայում շքեղ մարզական մեքենաների ֆոնին՝ դերասանների ու ավտոկայանողի մասնակցությամբ՝ նրա աշխատանքային առաջին օրը: Իրավիճակը միանգամայն «համապատասխանում» էր վիթխարի բեռնատարի հայտնվելուն:
Ամբրոջիո Ադանիի համար նրա առաջին աշխատանքային օրը, որպես «Սան-Ռեմո» խաղատան ավտոկայանող, անսպասելի շրջադարձ է ստանում: Այդ ամենը խաղարկություն էր: Ֆիլմը գովազդային արշավի մաս է՝ I-Shift Dual Clutch փոխանցումների տուփի շուկա թողարկման առնչությամբ: Նոր տուփը նման է այն փոխանցման համակարգերին, որոնք արդեն տեղադրվում են մարդատար մեքենաների վրա:










































