Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Կարլոս Սանտիլյանան գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին: Իսպանիայի առաջնության շրջանակներում կայացած խաղերում պորտուգալացի ֆուտբոլիստը 186 գոլ է խփել և այդ ցուցանիշով հավասարվել Սանտիլյանային:
«Ռոնալդուն կգերազանցի բոլոր ռեկորդները, քանի որ նա այլ աշխարհից է: Նա անհավանական ֆուտբոլիստ է: Աստված տա, որ Ռոնալդուի գոլերի շնորհիվ թիմը բազմաթիվ տիտղոսներ նվաճի, ինչն ամենակարևորն է:
Ինչ վերաբերում է պայքարին, այսպես կոչված, երկրորդ հարկում, ապա Քրիշտիանուն բավականին առաջընթաց է գրանցել: Նա բերալավել է իր խաղային որակները: Ռոնալդուն բազմակողմանի զարգացած ֆուտբոլիստ է»,- AS-ը մեջբերում է Սանտիլյանայի խոսքերը:









































