«Սելթիկ»-ի գլխավոր մարզիչ Նիլ Լենոնը վստահ է, որ շոտլանդական թիմը կարող է հաղթող դառնալ «Յուվենթուս»-ի դեմ հանդիպմանը:
«Հեղինակության տեսակետից հիանալի է, որ մենք խաղալու ենք «Յուվենթուս»-ի դեմ: Մեր շանսերի տեսակետից բարդ հանդիպում է սպասվում: Սակայն մենք ջանք չենք խնայի հաղթանակի համար:
«Յուվենթուս»-ում համաշխարհային մակարդակի բազմաթիվ աստղեր կան, իսկ թիմը հիանալի խաղ է ցուցադրում արդեն 18 ամիս: Մենք հաջողությամբ հաղթահարել ենք խմբային փուլը: Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում»,- նշել է Լենոնը:








































