Դերասաններ Լինա Հիդին և Չարլզ Դենսը, որոնք հայտնի են «Գահերի խաղը» հեռուստասերիալում Սերսեի և Թայվինի դերակատարումներով, կնկարահանվեն «Հպարտություն և նախապաշարմունք ու զոմբի» (Pride and prejudice and zombies) նոր ֆիլմում՝ ամերիկացի գրող Սեթ Գրեմ-Սմիթի համանուն վեպի հիման վրա: Ռեժիսորը կլինի Բեր Սթիրսը՝ հայտնում է Deadline-ը: Ֆիլմը կէկրանավորի Screen Gems ընկերությունը: Նկարահանումները կսկսվեն դեկտեմբերի 24-ին: Թե ում կմարմնավորեն Հիդին և Դենսը՝ առայժմ չի նշվում:
Գրքում իրադարձությունները զարգանում են Անգլիայում՝ XVIII դարում: Երկրում անհայտ համաճարակ է տարածվել, որը մարդկանց զոմբի է դարձնում: Գլխավոր հերոսուհի Էլիզաբեթ Բենները (Լիլի Ջեյմս) ստիպված է մտածել ոչ միայն պրն Դարսիի (Սեմ Ռայլի) հանդեպ իր զգացմունքների, այլև կյանքը և առողջությունը պահպանելու մասին:
Մեկ շաբաթ առաջ դերասանական կազմին միացել է Մեթ Սմիթը:








































