RBC-ի փոխանցմամբ՝ Թուրքիան նորից Ռուսաստանին խնդրում է ավելացնել Սև ծովի հատակով անցնող «Երկնագույն հոսք» գազատարի հզորությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Վերջինս պարզաբանել է, որ իր վերջին թուրքական այցի ժամանակ թուրքական կողմն իրեն դիմել է գազատարի հզորության ու մատակարարումների մեծացման խնդրանքով: Ներկայումս դրանք կազմում են 16 միլիարդ խորանարդ մետր:
Պուտինն ընդգծել է, որ այդ հարցը գտնվում է քննարկման փուլում:





































