Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը խոսել է «արքյական ակումբ»-ի կազմում իր մեկնարկային հանդիպման մասին: Նշենք, որ «Էլչե»-ի դեմ հանդիպումն առաջին պաշտոնական խաղն էր, որ Նավասն անցկացրել է Չեմպիոնների Լիգայի գործող չեմպիոնների կազմում:
«Այս մարզադաշտում խաղալը մեծ առավելություն է: Դա յուրահատուկ զգացում է: Միշտ երազել եմ այդ մասին: Պետք է պատրաստ լինել խաղալ ցանկացած պահի: Հուսով եմ, կարիերաս երկար կլինի «Ռեալ»-ում և ես բարձր արդյունքների կհասնեմ:
Խաղից հետո երջանիկ էի, քանի որ թիմս հաղթեց: Մենք միավորներ նվաճեցինք և պետք է այսպես էլ շարունակենք: Շատ նոր բաներ եմ սովորում նոր թիմում: Սա կարևոր քայլ է իմ կարիերայում:
Կասիլյասի հետ լավ հարաբերություններ ունեմ: Նրան սուլողները սուլում են մեր ողջ թիմին»,- «Ռեալ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Նավասի խոսքերը:









































