Իսպանական Marca պարբերականի տեղեկությունների համաձայն` «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան վիրահատության է ենթարկվել այսօր առավոտյան` Hospital de la Vall d’Hebrón հիվանդանոցում:
Հիվանդի ընտանիքի և «Բարսելոնա»-ի խնդրանքով հիվանդանոցից որևէ տեղեկություններ չեն հրապարակվելու առանց հատուկ թույլտվության:
Հայտնի է, որ մինչ վիրահատությունը բժիշկները լավատեսորեն են տրամադրված եղել: Նրանք հայտնել են, որ վիրահատության ընթացքը բարդ չի լինի, որից հետո հիվանդն ընդամենը 3-4 օր կանցկացնի հիվանդանոցում: Ծննդյան տոներն ու Նոր տարին Վիլանովան կարող է դիմավորել տանը: Հետվիրահատական շրջանը շուրջ 6 շաբաթ կտևի, որի ընթացքում Վիլանովան կանցնի քիմիաթերապիայի կուրս:








































