«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության մի խումբ վարորդներ այսօր Շենգավիթի թաղապատերանի մոտակայքում իրականացրեցին աննախադեպ ակցիա՝ ընդդեմ կարմիր գծերի: Ակցիայի մասնակիցները փողոցի կարմիր գծանշումները ներկեցին սևով: Հարակից տարածքի բնակիչները նշում էին, որ խոչընդոտվում է իրենց ազատ տեղաշարժը: Նրանց խոսքերով՝ հետիոտնի անցման գծանշանները (զեբրա) արված չեն, բայց փոխարենը մեքենանների վճարովի կայանման կարմիր գծանշանները պարբերաբար թարմացվում են:








































