ԱՄՆ-ում կտրուկ աճել է երեխաների համար փամփուշտներից պաշտպանված պայուսակների վաճառքը Քոնեքտիկուտի տարրական դպրոցներից մեկում երեխաների զանգվածային գնդակահարությունից հետո, գրում է USA Today թերթը:
Նման պայուսակները գրեթե ոչնչով չեն տարբերվում սովորականներից, պարզապես դրանց մեջքի հատվածում կարված է հատուկ կարբոնե ներդիր, որը կարող է երեխային պաշտպանել հրազենային վերքերից: Թե որքան են այդ պայուսակները սովորականներից ծանր՝ հայտնի չէ:
Ավելի վաղ լրատվամիջոցները գրում էին, որ Քոնեքթիկուտի իրադարձությունները առաջացրել են հրազենի մեծ պահանջարկ: Զենքի խանութների սեփականատերերի խոսքերով՝ ամանորի շեմին զենքի պահանջարկը միշտ ավելանում է, սակայն աշակերտների գնդակահարությունից հետո այն հասել է աստղաբաշխական թվերի:
Հիշեցնենք, քսանամյա Ադամ Լանզան դեկտեմբերի 14-ին արյունահեղություն էր կազմակերպել Նյու-Թաուն քաղաքում՝ սպանելով 27 մարդու, որոնցից 20-ը՝ 5-10 տարեկան երեխաներ:











































