Հանուն նոր դերի շատ դերասաններ ամեն ինչի պատրաստ են: Սանդրա Բալոքը այդ դերասանների թվին է պատկանում. նախօրեին պապարացիները նրան բոլորովին նոր կերպարով նկատել են Our Brand Is Crisis ֆիլմի նկարահանման հրապարակում. աստղը շիկահեր է դարձել, գրում է Spletnik.ru-ն:
Հարկ է խոստովանել, որ նման փոփոխությունը ամենահեշտերից է: Մազերը ներկելը իհարկե չի համեմատվի քաշ ավելացնելու և պակասեցնելու հետ: Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, որ Բալոքը շիկահեր է դարձել. 2009 թ. The Blind Side ֆիլմում նրա մազերն ավելի բաց են եղել, նույն թվականին Սանդրան հայտնվել է All About Steveее ֆիլմում, որտեղ նրա մազերը պղնձագույն են եղել:
Ինչ վերաբերում է Our Brand Is Crisis ֆիլմին, ապա այն պատմում է ԱՄՆ-ի քաղտեխնոլոգիաների մասին, որոնք կիրառվում են Բոլիվիայի նախագահական ընտրություններում:












































