Wednesday, 24 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Խոսրովի արգելոցի տնօրեն են «բրթում» Հովիկ Աբրահամյանի մտերիմին. բնապահպան

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը, խոսելով Խոսրովի արգելոցի հնարավոր նոր տնօրենի մասին, ասաց. «Խոսրովի արգելոցի տնօրենի հետ կապված գործընթացը անօրինական է. պետք է հայտարարվեր մրցույթ, և մենք էլ կառաջարկեինք այնպիսի մարդկանց, ովքեր տվյալ ոլորտի լավ մասնագետներ են»:

«Գիտական ինստիտուտներում շատ արժանի մարդիկ կան, ի՞նչ է նշանակում ամենուրեք կառավարության մարդկանց առաջ տանել. հո ամեն տեղ ծանոթով ու պաշտոնով չէ՞»,- ասաց նա:

Ս. Ադամյանի տեղեկություններով` Խոսրովի արգելոցի նոր տնօրեն կդառնա Հովիկ Աբրահամյանի մտերիմը, այդ պատճառով է նա դարձել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար. «Այս հարցը մենք դեռ պատրաստվում ենք բարձրաձայնել, անթույլատրելի է, Հովիկ Աբրահամյանի մտերիմին չեն բրթելու առաջ»:

«Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում այս հարցի հետ կապված իր դժգոհությունը հայտնեց նաև «ԷկոԼուր» ՀԿ-ի տնօրեն Ինգա Զառաֆյանը. «Մենք նայում ենք մարդու «ՍՎ-ներին», բայց ոլորտի հետ կապված ոչինչ չենք տեսնում: Չենք ասում` այս մարդը մեզ դուր է գալիս կամ հակառակը, պարզապես ուզում ենք, որ արգելոցի տնօրենը մասնագետ լինի, համապատասխան կրթություն ունենա, իսկ նա ընդհանրապես ոչ համապատասխան կրթություն ունի, ոչ էլ մասնագետ է:

Միայն մի քանի տարի ոլորտում աշխատելը դեռ բավարար չէ՝ 15 տարի է, այդ մարդն ընդհանրապես դուրս է եկել այդ ոլորտից, ինչպե՞ս կարելի է նրան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, իսկ հետագայում գուցե նաև հենց տնօրենի պաշտոնը վստահել: Բիզնես-ոլորտից են բերում, պարտադի՞ր է, որ ամեն տեղ բիզնեսի մարդիկ լինեն, ի՞նչ է, չկա՞ այլ մարդ: Այ, սա է հարցը: Այսինքն` նրանք խախտում են բոլոր իրավունքները»

Ինգա Զառաֆյանը շեշտեց, որ իր համար կապ չունի այդ մարդու անուն-ազգանունը, բնապահպանների համար կարևոր է միայն այն, որ մարդը ոլորտի լավ մասնագետ լինի. «Մենք նայում ենք մարդու «ՍՎ-ին», իսկ այս դեպքում այն ընդհանրապես չի համապատասխանում այդ պաշտոնին՝ մարդը չունի համապատասխան կրթություն: Եթե նա արդեն քանի տարի է` ոլորտից դուրս է, նա ինչպե՞ս կարող է ղեկավարել այդ միջավայրը: Ես ոլորտի լավ մասնագետների եմ ճանաչում, բայց թեկնածու չենք առաջարկում. դա նախարարության իրավասությունն է: Թող բարի լինեն` այդպիսի մի մարդու հրավիրեն, որը գոնե միայն «ՍՎ-ով» համապատասխանի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում