Sunday, 05 07 2026
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:15
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը

Բոյկոտը նույնպես տարբերակ է, սակայն ոչ ինքնանպատակ. մամուլ

Այս ընթացքում՝ մասնավորապես քաղաքացիական հասարակության շրջանակներից տեսակետ է հնչել, որ ճիշտ կլինի, եթե քաղաքական ուժերը բոյկոտեն առաջիկա նախագահական ընտրությունները: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ըստ այդ տեսակետի, առկա իրավիճակում ընտրություններին մասնակցելու ճանապարհով իշխանափոխությունն անհնար է, և պետք է գոնե բոյկոտի միջոցով չլեգիտիմացնել Սերժ Սարգսյանին: Կա, սակայն, նաև հակառակ տեսակետը, որ բոյկոտը ձև չէ, դա ավելի շատ ձեռնտու է իշխանություններին: Կա նաև տեսակետ, որ որոշ ուժեր, բոյկոտն օգտագործելով, փորձելու են այդ կերպ խուսափել ընտրություններում թեկնածու առաջադրելուց: Այս պահին, սակայն, որևէ քաղաքական ուժ դեռ չի հայտարարել առաջիկա նախագահական ընտրությունները բոյկոտելու հնարավորության մասին, թեև պարզվում է, օրինակ, դաշնակցությունն այդ տարբերակը քննարկել է: ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը թերթի հարցին՝ դաշնակցությունը քննարկե՞լ է ընտրությունները բոյկոտելու տարբերակը, և ի՞նչ տեսակետ ունի դրա վերաբերյալ, պատասխանեց. «Ընտրությունները բոյկոտելու տարբերակը միայն վերջին օրերին չէ, որ քննարկվում է: Դա քննարկվել է տարբեր ձևաչափերով, ՀՅԴ-ն իր քննարկումների ժամանակ տարբեր սցենարներ նկատի ունեցել է, մենք որևէ տարբերակ չենք բացառում, բայց որոշումը կկայացնի կուսակցության Գերագույն ժողովը»:

Ըստ ԳԱ փոխներկայացուցչի, այդ տարբերակով առաջնորդվելու դեպքում՝ հարկ է նկատի ունենալ, թե ինչ արդյունավետություն կարելի է ակնկալել, որովհետև բոյկոտն ինքնանպատակ չպիտի լինի: «Բոյկոտը, ըստ էության, նշանակելու է լուրջ աշխատանք՝ քարոզչական, կազմակերպական, որովհետև դա պիտի նաև որոշակի դիրքորոշում ու տեսակետ ցույց տա: Բոյկոտ ասելով՝ մենք դա ենք հասկանում: Չմասնակցելը դեռ չի նշանակում՝ բոյկոտել ընտրությունները: Չմասնակցելը պասիվ կեցվածք է, բոյկոտելը ավելի լուրջ քաղաքական բովանդակություն և իմաստ ունեցող գործընթաց է, որը ենթադրում է համապատասխան դիրքորոշում, վերաբերմունք՝ ցույց տալու համար, որ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները բացառում են իշխանափոխության հնարավորությունը, ինչը նշանակում է, որ ընտրություններին մասնակցելն անիմաստ է»,- ասաց Արսեն Համբարձումյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում