Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Դևիդ Հեյը կարծում է, որ Ֆլոյդ Մեյուեյզերին հաղթելու համար մրցակիցը պետք է ռինգ դուրս գա հրազենով:
«Մեյուեյզերին հաղթելու համար մրցակիցը պետք է ռինգ դուրս գա հրազենով: Պետք է կրակել նրա ոտքերին, որից հետո նոկաուտի ենթարկել: Ես այդպես կփորձեի: Նա կատարյալ մարտավարություն ունի:
Ֆլոյդն ուժգին հարվածներ էր ստանում Զաբ Ջուդայի, Շեյն Մոզլիի դեմ մենամարտերում: Բայց դրանք առանձին հարվածներ էին այս կամ այն հատվածներում:
Նա կատարյալ որակներ ունի շարժվելիս, հարվածաշար հասցնելիս, հարվածի պահ ընտրելիս: Նա բռնցքամարտի լեգենդներից մեկն է»,- Հեյի խոսքերը մեջբերում է Fight Hub-ը:








































