Հյուսիսային Կորեայում իրականացվում է նոր հրթիռների մշակում, որոնք ունակ են մարտավարական միջուկային զենք կրել: Այս մասին հայտնում է «Չունան իլբո» պարբերականը:
Կորեայի Հանրապետության հետախուզական ծառայությունների տվյալներով, որոնք մեջբերվում են պարբերականի կողմից, ընթացիկ տարվա օգոստոսի 14-ից սկսած՝ Հյուսիսային Կորեան իրականացրել է փոքր հեռահարության KN-10 նոր հրթիռի մի շարք փորձնական արձակումներ: Սեուլում կարծում են, որ նոր համակարգն ունակ է կրելու միջուկային մարտագլխիկներ:
«Ուսումնասիրելով արձակված հրթիռների թռիչքի արագությունն ու դրանց հետագիծը՝ մենք եկել ենք այն եզրակացության, որ անցած ամիս երեք անգամ փորձարկված համակարգն իրենից ներկայացնում է նոր մշակում»,- թերթին հայտնել է Հարավային Կորեայի կառավարության աղբյուրը:
Նրա խոսքով՝ հիմնվելով վերլուծաբանների եզրակացությունների ու այլ հետախուզական տեղեկատվության վրա՝ իրենք եկել են այն եզրահանգման, որ հրթիռները նախատեսված են մարտավարական միջուկային սպառազինության փոխադրման համար:
Նոր հրթիռն ունի 200 կմ հեռահարություն: Ինչպես կարծում են հարավկորեական հետախուզական ծառայությունները, Հյուսիսային Կորեայում նոր մարտավարական հրթիռների մշակումն իրականացվում է 2010 թվականից:









































