Նյու Յորքի ոստիկանությունը կլիմայի գլոբալ փոփոխությունների դեմ բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալել է 102 մարդու՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Ակցիան, որին մասնակցում է մոտ 3 հազար մարդ, երեկվանից անցկացվում է աշխարհի խոշորագույն քաղաքներում, այդ թվում նաև՝ Նյու Յորքում:
Նշվում է, որ ոստիկանությունը ստիպված է եղել պղպեղի սփրեյ կիրառել՝ որոշ ցուցարարների հանդարտեցնելու համար: Ավելի ուշ ոստիկանները կարողացել են արգելափակումից հանել փողոցները և վերականգնել տրանսպորտային երթևեկությունը: Բախումների հետևանքով ակցիայի մի քանի մասնակիցների նստեցրել են ոստիկանական ավտոբուսներ: Ներկա պահին ակցիան մոտենում է ավարտին:







































