Լիբանանում հոսպիտալացվել է Սիրիայի ներքին գործերի նախարար Մուհամմադ Շաարը, որն անցած շաբաթ վիրավորվել էր Դամասկոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով,- հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բժիշկները վնասվածքի բնույթի մասին տեղեկություններ չեն հաղորդում: Ավելի վաղ հայտնել էին, որ վնասվածքը լուրջ վտանգ չի ներկայացնում:
Պարզ չէ, թե ինչու է նախարարն ուղարկվել Լիբանան բուժման, այն դեպքում, երբ Դամասկոսում շարունակում են գործել հիվանդանոցները:
Վերջին օրերին կառավարական զորքերի և ընդդիմադիրների միջև ուժեղացել են մարտերը Սիրիայի մայրաքաղաքի հարավային արվարձաններում և երկրի մի շարք այլ շրջաններում:










































